Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Աշխարհում

Դեպրեսիա կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով

Դեպրեսիա կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով

ԱՀԿ Եվրոբյուրոյի ղեկավար Հանս-Հենրի Կլյուգեն հայտարարել է պանդեմիային զուգահեռ անհանգստացնող խանգարումների մասին:

ԱՀԿ-ն հայտնում է աշխարհում բուժաշխատողների 20 տոկոսի մոտ կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով դեպրեսիայի առկայության մասին:

Նա քննադատել է կորոնավիրուսով պայմանավորված կարանտինային գործառույթների դադարեցումը և թուլացումը:

Պանդեմիայի արդյունքում աշխարհի երիտասարդների կեսը՝ 18-29 տարեկան, տառապում են դեպրեսիայով և տագնապային խանգարումներով, իսկ բուժաշխատողների մոտ այդ ցուցանիշը մոտավորապես 20 տոկոս է:

«Հոգեկան առողջության խանգարումներն ընդունել են ևս մեկ՝ զուգահեռ պանդեմիայի ծավալներ և ԱՀԿ-Եվրոպան նպատակ ունի լուծել այդ խնդիրը Հոգեկան առողջության պահպանման նոր կոալիցիայով».- հայտարարել է Կլյուգեն:

ԱՀԿ եվրողեկավարը նշել է, որ հոգեկան խանգարումներն աճում են ոչ միայն նախկինում ռիսկի խմբում գտնվողների, այլ նաև երբևէ որևէ խնդիր չունեցողների մոտ:

Կլյուգեն ընդգծում է, որ պատվաստումն սկսված է արդեն եվրոպական տարածքի 35 երկրում, օտագործված է պատվաստանյութի մոտավորապես 25 մլն դոզա: Նա վստահ է, որ «Ծավալուն մեկնարկը կօգնի հանել առողջապահության համակարգի ծանրաբեռնվածությունը և, անկասկած, կփրկի ոչ քիչ մարդկային կյանքեր»:

Այնուամենայնիվ, COVID-19 տարածման տեմպը մնում է բարձր և ի հայտ են գալիս վիրուսի նոր տեսակներ:

Վիրուսն արդեն պատճառ է դարձել ավելի քան 700 հազար եվրոպացիների մահվան, մեծ վնաս է պատճառել տնտեսությանը, հոգեկան առողջությանը, կրթությանը, անձնական կյանքին, մասնագիտական գործունեությանը, փոխհարաբերություներին:

«Մենք պետք է չմոռանանք դասը, որի համար մենք վճարել ենք այսպիսի բարձր գին, մեկուսացման միջոցների խստացման և թուլացման արագ հերթագայումը սխալ մոտեցում է: Տնտեսությունը փրկելու և բացասական հետևանքները նվազագույնի հասցնելու առավել արդյունավետ տարբերակը մնում է համաճարակաբանական ցուցանիշների վրա հիմնված միջոցների ներդրումը և աստիճանական թուլացումը: Մեր մոտեցումը պետք է լինի հավասարակշռված և խելամիտ».- նշում է Հանս-Հենրի Կլյուգեն

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ